Aysor.am-ը գրում է.
«Ռեալի» պաշտպան Պեպեն հայտարարել է, որ թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն չի զայրանում, երբ իրեն համեմատում են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ։
«Ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է, քանի որ ես իսկապես շատ լավ եմ ճանաչում նրան։ Նրա ռմբարկուական ունակություններին բոլորն են ծանոթ։ Ես ամեն օր մարզվում եմ Ռոնալդուի հետ և տեսնում եմ, թե ինչպիսի նվիրվածությամբ է նա աշխատում։ Կրիշտիանուն չի բարկանում, երբ նրան համեմատում են Մեսսիի հետ, քանի որ բավականաչափ փորձառու է։
Կարծում եմ՝ Չավին սխալվել է՝ հայտարարելով, թե ֆուտբոլասերները լավագույնը համարում են Մեսսիին, իսկ Ռոնալդուին սիրում են միայն «Ռեալի» երկրպագուները»,-ասել է Պեպեն, ում խոսքերն է մեջբերել Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն անդրադարձել է Չավիի հայտարարությանը։