ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է 30 տոկոսով մեծացնել 2017 ֆինանսական տարում փախստականների ընդունման քվոտան (մինչև 110 հազար մարդ)։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ-ը, պարբերականի տվյալներով, իր տարածքում կընդունի մոտ 85 հազար փախստական և հարկադիր տեղահանված։ 2015 թվականին այդ թիվը կազմել է 70 հազար։

110 հազար մարդկանցից, որոնց ԱՄՆ-ը ծրագրում է ընդունել 2017 ֆինանսական տարում, մոտ 40 հազարը կլինեն ծագումով Հարավարևելյան Ասիայից և Մերձավոր Արևելքից՝ ներառալ Սիրիայից, և առնվազն 35 հազարը կժամանեն Աֆրիկայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել