Araratnews.am-ը գրում է.
Նյու Յորքում տղամարդն այրել է կնոջ ավանդական մահմեդական հագուստը: Ըստ AP-ի՝ կինը ոստիկանությանը հաղորդել է, որ անցյալ շաբաթ քաղաքի կենտրոնում իր վերնազգեստն այրել են: Նա նկատել է կրակայրիչը ձեռքին կողքին կանգնած տղամարդուն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել:
Ավելի վաղ Նյու Յորքում մահմեդական կանանց վրա հարձակված մի կին էր ձերբակալվել: Նա հրել էր երեխաների մանկասայլակները: Ոստիկանությունը միջադեպն ատելության հողի վրա հանցագործություն էին գնահատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել