Սիրիայի կառավարությունը խախտում է հրադադարի ռեժիմը, որը երկրում հայտարարվել էր երկուշաբթի օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ինչպես տեսնում ենք, ռեժիմը չի այրվում հրադադարը պահպանելու ցանկությամբ: Հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ չմտած՝ Սիրիայի ռեժիմը այն անմիջապես խախտեց: Հուսով ենք, որ բոլոր կողմերը կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի հրադադարը լինի կայուն: Այն չի կարող լինել միակողմանի: Մենք մեր կողմից շարունակում ենք քայլեր նախաձեռնել Սիրիայի հանգստության, կայունության և խաղաղության համար»,- մեջբերում է թուրք նախարարի խոսքերը Anadolu գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել