«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հայտարարել է, որ իրեն լավ է զգում նոր ակումբում:
33-ամյա դարպասապահը «քաղաքայիններ»-ի կազմում մեկնարկել է սեպտեմբերի 10-ին կայացած մանչեսթերյան դերբիում: Նրա թիմը «Օլդ Թրաֆորդ»-ում հաղթանակ է տարել 2:1 հաշվով:
««Մանչեսթեր Սիթի»-ն օրեցօր կատարելագործում է խաղը: Մեր թիմի կազմում շատ են հզոր ֆուտբոլիստները: Գոհ եմ, որ « Սիթի»-ն կարողացավ առավելության հասնել սկզբունքային հակառակորդի նկատմամբ:
Մենք լավ խաղ ցուցադրեցինք: Առաջին շաբաթը նոր ակումբում հաջող անցավ: Մենք շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցինք»,- Sky Sports-ը մեջբերում է Բրավոյի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



