Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվում է տուն: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Սպիտակի քաղաքապետարանի ջրատարը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել՝ 06.40-ին:
Այրվել է տանիքը՝ մասամբ (մոտ 6 քմ) և խորդանոցը՝ կենցաղային գույքով (մոտ 27 քմ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



