Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը նախորդ շաբաթ սպառնացել է խոցել ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռներ, որոնք անցել են իրանական սահմանի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնել են պաշտպանական ոլորտում հեռուստաալիքի իրազեկ երեք աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ սեպտեմբերի 10-ին ամերիկյան P-8 Poseidon ինքնաթիռները, որոնցում եղել է 9 մարդ, և EP-3 Eries ինքնաթիռները, որոնցում եղել է 24 մարդ, անցել են Իրանի ծովափից 13 մղոն հեռավորության վրայով: Ընդ որում, տարածքային ջրերը տարածվում են ափից մինչև 12 մղոն հեռավորության վրա:

Թռիչքի ժամանակ իրանցի զինվորականներն ամերիկացիներին ռադիոյով հայտնել են, որ նրանք խոցվելու ռիսկի են դիմում: Օդաչուներն անտեսել են նախազգուշացումը և շարունակել թռչել միջազգային օդային տարածքով, թեև իրանական տարածքին շատ մոտ:

Աղբյուրներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ իրենք ցանկացել են փորձել իրանական կողմի արձագանքը:

Թեև ամերիկացի զինվորականները Թեհրանի պահվածքը որակում են որպես ոչ պրոֆեսիոնալ, Վաշինգտոնում վստահ չեն, որ Իրանի դիրքորոշումը ներկայացրել է սպառնալիք, քանի որ տվյալ շրջանում չեն նկատվել ՀՕՊ սարքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել