Image result for կարեն կարապետյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Կարեն Կարապետյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան՝ կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին առաջադրել է վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել