Այսօր ցանկացած կին դեղատներում վաճառվող թեստերի միջոցով կարող է հեշտությամբ որոշել հղի է, թե` ոչ: Սակայն նման թեստերն ի հայտ են եկել 1978-ին, չնայած առաջին թեստերի արդյունքները պատրաստ են եղել 2 ժամ հետո և ստացված արդյունքի հավաստիությունը կազմել է 20%:
Մինչև 20-րդ դարի վերջերը կանայք ստիպված են եղել բացահայտել իրենց կարգավիճակի փոփոխությունները շատ տարօրինակ, երբեմն՝ դաժան մեթոդներով:
Գարեցորենային թեստ
Հղիության առաջին «թեստը» բացահայտել են հին եգիպտացիները: Ք. ա. 1350 թվականին բոլոր կանայք, ովքեր կասկածել են իրենց մոտ հղիություն, մի քանի օր շարունակ միզել են ցորենի ու գարու հատիկների վրա:
Եթե դրանք ծիլեր չեն տվել, ուրեմն հղիություն չի եղել, եթե ծլել է գարին, ուրեմն կինը հղի է եղել տղա երեխայով, եթե ցորենը՝ աղջիկ երեխայով: 1963 թվականին գիտնականները փորձարկում են արել ու զարմացել․ գարեցորենային թեստը 70%-ով ճիշտ է եղել:
Գարեջրային թեստ
Հին Եգիպտոսում հղիությունը որոշելու համար փակ տարածությունում լցրել են գարեջուր ու թերխմորված խաղողահյութ և այնտեղ մտցրել կնոջը: Գարշահոտի պատճառով կինը փսխել է, և եթե փսխուքն առատ է եղել, հղիությունը հաստատված է համարվել:
Սոխային թեստ
Հին հռոմեացիները նախընտրել են հղիությունը ստուգել սոխի միջոցով: Այս մեթոդի հիմնադիրը համարվում է Հիպոկրատը: Կինն իր հեշտոցում տեղադրել է սոխի կտոր: Եթե մեկ օրից կնոջ բերանից սոխի հոտ է եկել, հղիությունը հերքվել է: Այս երևույթն ունեցել է իր բացատրությունը․ հղիների արգանդը փակված է, ուստի սոխի հոտը չէր կարող հասնել բերանին:
Սողնակային կամ բանալու թեստ
15-րդ դարում տարածված է եղել սողնակային թեստը: Իր հղիության մասին կասկածներ ունեցող կինը պետք է միզեր թասի մեջ, որում դրված է եղել սողնակ կամ բանալի: 3 ժամից մեզը թափել են: Եթե թասի հատակին բանալու կամ սողնակի հետքը մնացել է, ուրեմն 9 ամսից նոր կյանք կծնվի:
Արյան առաջին հետազոտությունը
16-րդ դարում կանանց ստուգել են, այսպես կոչված, «մեզի մարգարեները»: Նրանք մեզն ու գինին խառնել են, քանի որ իմացել են, որ ալկոհոլը կարող է ռեակցիայի մեջ մտնել հղիի մեզում առկա սպիտակուցների հետ:
Ակնային թեստ
Բժիշկ Ժակ Գուլեմոն համարել է, որ հղիության մասին կարող են վկայել կնոջ աչքերը: Այս մեթոդը կիրառվել է ոչ վաղ, քան հղիության 2-րդ ամսում: Գուլեմոն վստահ է եղել, որ հղիների ակնաբբերը փոքրանում են, կոպերը թեթևակի ներքև են իջնում, իսկ աչքերի արտաքին անկյուններում ձևավորվում են փոքրիկ ծալքեր:
Թեստ՝ ըստ Ջեյմս Չեդվիկի
1836-ին ֆրանսիացի գինեկոլոգ Ջեյմս Չեդվիկը նշել է, որ հղի կնոջ արտաքին սեռական օրգանները ձեռք են բերում կապտավուն երանգ: Բացի այդ՝ նա կարծել է, որ աղի սննդի հանդեպ անհագ ցանկությունը հղիության անբեկանելի ապացույց է: