Image result for В Грузию прилетели фламингоNews Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջավախքի Ազգային արգելոցի աշխատակիցներն ու հյուրերը ականատես են եղել բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթի։

Նրանք ականատես են եղել ֆլամինգոների երամի միգրացիային։ Համապատասխան կադրերը տարածվել են համացանցում։ Ընդգծվում է, որ ֆլամինգոները նախկինում նույնպես հայտնվել են Վրաստանում։

Ֆլամինգոները շատ երկչոտ թռչուններ են և ձգտում են խուսափել մարդկանց հետ ամեն տիպի շփումներից։ Թերևս դրա համար էլ Վրաստանում ցայժմ չի հաջողվել լուսանկարել կամ տեսանկարահանել նրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել