Ինչպե՞ս արագ թարմություն, ծավալ հաղորդել մազերին և հեռացնել արմատների յուղոտվածությունը:
Երբեմն պատահում է, որ գլուխ լվանալու ժամանակ չի լինում, իսկ երբեմն էլ պատահում է, որ նույնիսկ առավոտյան լվացած մազերը երեկոյան արդեն այն տեսքը չեն ունենում:
Ներկայացնում ենք մի հիանալի միջոց՝ բնական չոր շամպուն, որը կարելի է շատ արագ պատրաստել:
Դրա արդյունքն ուղղակի հիանալի է:
Չոր շամպուն
.jpg)
Ձեզ պետք կգան
- Եգիպտացորենի օսլա (բաց գույնի մազերի համար)
- Կակաո (մուգ գույնի մազերի համար)
- Երկու կաթիլ եթերային յուղ
- Պլաստիկե ձագար
- Ապակե փոքրիկ տարա (կարող է լինել համեմունքների դատարկ տարա)
Պատրաստման եղանակը
Պետք է ուղղակի խառնել բաղադրիչները և ձագարի օգնությամբ լցնել այն տարայի մեջ:
Մազերը ծավալուն տեսք են ստանում, նաև շատ հաճելի են բուրում:
Տեսանյութը դիտելուց հետո ինքներդ էլ կցանկանաք օգտվել այս միջոցից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



