Image resultOperativ.am-ը գրում է.

Մոսկվայի կետրոնում ծեծել և թալանել են հեռուստահաղորդավար Պավել Լոբկովին: Այս մասին գրում է РИА «Новости-ն:

Համաձայն ոստիկանության տվյալների` դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ին:

«Գիշերն ահազանգ ենք ստացել, որ անհայտ անձինք հարձակվել են հռուստահաղորդավար Լոբկովի վրա, ծեծել և թալանել  նրան»,- ասվում է  ոստիկանության հաղորդագրությունում:

Լոբկովից  վերցրել են 10.000 ռուբլի արժողությամբ բջջային հեռախոսը,  բանկային քարտրով դրամապանակը, ինչպես նաև 50.000 ռուբլի արժողությամբ իրեր, որոնք պատկանել են Լոբկովի ընկերոջը:

Թալանի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել