ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կազմակերպության կոնգրեսում, որը տեղի կյունենա սեպտեմբերի 14-ին, հանդես կգա հրաժեշտի խոսքով` չնայած նրան, որ 4 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին ստացել է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի թույլտվությունը:

Հանձնաժողովը Պլատինիին ֆուտբոլից հեռացրել է 2011 թվականին ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահ Զեպ Բլատերից անօրինական 1,6 մլն եվրո ստանալու համար: Սկզբից ֆուտբոլային գործունեությունից զրկվելու ժամկետը երկու անգամ ավելին էր` 8 տարով, սակայն դրանից հետո այն կրճատվեց դատական կարգով:

Կոնգրեսի շրջանակում տեղի են ունենալու ՈՒԵՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել