Սովորեք կարապներից հավատարմություն, սիրեք այնպես, ինչպես իրենք են սիրում: Ի վերջո այդպիսի սերը ոչինչի հետ չի համեմատվի: Նրանք շատ քնքուշ ու նվիրված են միմյանց: Նրանց զգացմունքները անփոխարինելի են, և նման են իսկական հրաշքի: Նրանք թևը թևին գեղեցիկ աստվածային փետուրներով սահում են լճի վրայով: Նրանք նուրբ նվիրված ստեղծագործություններ են և ամբողջ կյանքի ընթացքում լողում են ջրի վիայով: Եվ եթե մի օր նրանցից մեկը մահանա, մյուսը նույնպես չի ապրի: Կարապների նման հավատարիմ եղեք և պահպանեք կյանքի լավագույն պահերը: Միշտ հիշիր, որ քո պահվածքը, լռությունը երբեմն ավելի թանկ են, քան հազարավոր խոսքերը: Մենք շատ ենք գնահատում մարդկանց արտաքինը, և մատների վրա հաշված մարդիկ են լինում, որ գնահատում են ներքինը: Սիրիր և գնահատիր մարդկանց, և մի սպասիր, թե իրենք քեզ երբ կսիրեն, ու թող թշնամիդ բարձրունքի հասնի, ու դու դրանից քեզ վատ մի զգա: Գնահատիր թշնամուդ ու բարեկամիդ գինը: Տարիների ընթացքում մենք կորցնում ենք բազմաթիվ ընկերներ, ու նրանցից մեկը կամ երկուսն են մնում, որ իսկապես կարող ենք ընկեր կոչել: Եթե հանկարծ հավատարիմ ձին պատահաբար ընկել ու կոտրել է ոտքը, նրան մի մեղադրիր, այլ մեղադրիր գետնին: Այնպես անենք, որ կյանքը լվանա ամեն բանի փոշին: Մենք պետք է սպասենք, ձեռք բերենք ուժ դրա համար ու կարողանանք ճիշտ տեսնել ամեն ինչ, որպեսզի երջանկությունը լինի ամենուր` արևի առավոտյան լույսի նման: Թող անցնի օրը գեղեցիկ երաժշտության նման, ու երբեք հավատարիմ ընկերները չբաժանվեն օձի լեզվի նման: Եվ թող ամբողջ աշխարհի վարագույրները բացվեն, և անձրևը ապակուն չթակի: Եվ ամեն օր թռչուններ տեսնենք մեր պատուհանների մոտ` պահելով մեր ձեռքերում վստահությունը: Ճանապարհները հոսում են մեր առաջ, և եթե մենք տեսնենք լուսավոր բացը` մութ մտքերը կարծես կթաղվեն ճահճի մեջ հիվանդությունների ու տառապանքների հետ միասին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=509085989129809&set=a.148583225180089.25724.100000852366411&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել