ՄԱԿ-ը կազմել է ամենավտանգավոր կենդանիների ցուցակը: Ընդ որում՝ նրանց մեծ մասը վտանգավոր է նրանով, որ կարող է փոխանցել մահացու հիվանդություններ, հայտնում է gogetnews.info-ն:

Առաջին տեղում հայտնվել են մոծակները: Այդ միջատներից տարեկան մահանում է 750 000 մարդ: Մոծակները վնասակար են նրանով, որ մահացու հիվանդությունների փոխադրողներ են:

Երկրորդ տեղում հենց մարդն է: Մարդկանց մեղքով տարեկան մահանում է 437 000 մարդ:

Երրորդ տեղում են օձերը` տարեկան նրանց զոհ է դառնում 100 000 մարդ:

Շները հայտնվել են չորրորդ տեղում: Նրանց պատճառով տարեկան մահանում է 35 000 մարդ:

Վտանգավոր կենդանիների ցուցակում հայտնվել են փորոտանիները: Նրանց մեղքով տարեկան կյանքից հեռանում է մինչև 20 000 մարդ: Մարդիկ, որպես կանոն, մահանում են շիստոսոմոզ հիվանդությունից, որոնց փոխադրողները փորոտանիներն են:

Ամենավտանգավոր կենդանիների ցուցակում հայտնվել են նաև գետաձիերը, փղերը, առյուծները, գայլերն ու շնաձկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել