«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բաց չի թողել Մադրիդի «Ռեալ»-ի մասին խոսելու հնարավորությունը:
««Ռեալ»-ը ստիպված կլինի համակերպվել ՖԻՖԱ-ի որոշման հետ: Հուսով ենք, որ «արքայական ակումբ»-ին չի հաջողվի կրկնել մեր հաջողությունները, երբ մենք նույն իրավիճակում էինք:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա ասեմ, որ նա պատրաստ է խաղալ: Շաբաթվա ընթացքում նա մարզվել է և թիմի հետ, և անհատական ծրագրով: Պարզապես պետք է վստահ լինենք, որ Լեոյի առողջությունը չի վտանգվի, եթե նա դուրս գա խաղադաշտ»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:
Հիշեցնենք` ՖԻՖԱ-ն «Ռեալ»-ին արգելել է տրանսֆերային գործարքներ կատարել առաջիկա երկու պատուհանների ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել