Պարզվել է, որ բացի որպես սննդամթերք օգտագործելուց՝ կարտոֆիլը կարելի է օգտագործել նաև կոսմետիկ նպատակներով, հայտնում է toneto.net-ը:
Կատոֆիլը՝ երիտասարդացման միջոց
Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ կարտոֆիլի հյութը կարող է երիտասարդացնել մաշկը: Բանն այն է, որ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդիչներ, այդ թվում՝ բնական պոլիֆենոլներ: Դրանք կարևոր դեր են խաղում բջիջների աշխատանքում և բորբոքումների նվազեցման մեջ, որը տարածվում է նաև մաշկի վրա: Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ B6 վիտամին, որն օգնում է մաշկի համար շինանյութ հանդիսացող ամիաթթուների վերամշակմանը:
Կարտոֆիլը՝ պզուկներից ազատվելու միջոց
Կարտոֆիլի հյութը օգնում է նվազեցնել մաշկի բորբոքային պրոցեսները՝ ներառյալ պզուկները, կապտուկները, ցանը: Լավագույն արդյունքի հասնելու համար այն հարկավոր է մաշկի վրա պահել մի քանի ժամ: Հակառակ դեպքում կարտոֆիլի հյութը չի կարող խորը ներթափանցել մաշկի մեջ:
Կարտոֆիլը՝ աչքերի տակի պարկերի բուժման միջոց
Աչքերի տակի պարկերը այդ շրջանում գտնվող մանրագույն արյունատար անոթների՝ արյունով չափից ավելի լցվելու հետևանք են: Կարտոֆիլը կարող է փափկեցնել և սառեցնել այդ անոթները՝ նպաստելով դրանց կրճատմանը:
Կարտոֆիլը՝ ճերմակ մազերի դեմ
Մազերի կարտոֆիլային փիլինգը նպաստում է ազատվել սպիտակ մազերից: Դրա համար հարկավոր է 30 րոպե կարտոֆիլի կճեպները եռացնել 2 լ ջրում, ապա քամել և թողնել սառչի: Գլուխը լվանալոց հետո մազերին քսել այդ հեղուկը, լվանալ 20 րոպե անց:



