Panorama.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիսավոր ընդունելության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյա կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:
Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



