Արիությունն է ոստայնանկում ազգերի անկախության ու հզորության դրոշը: Անարիությունը՝ պատրանքն ազգերի: Այն օրից, ընթերցո՛ղ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում: Ես տեսա մեր վարած ճակատամարտերում, տեսա ամենաընտիր Հայի՝ մեռնելու մտքի հետ հաշտված, ամեն գնով հաղթելու անտեղիտալի վճռականությամբ դեպ թշնամին խոյացող հայ զինվորը: Ճանաչեցի և ամենավատ Հային՝ վախկոտության հանցանքի մեջ բռնված անարին:
Առաջինը կմեռներ՝ ապրեցնելու համար իր ազգին ու նրա զենքի հմայքը: Երկրորդը՝ կապրեր ամեն գնով՝ ապրեցնելու համար թշնամու փառքը: Առաջինը ինձ համար ավելի բարձր էակ է, քան մարդ: Երկրորդը՝ ավելի անասուն է, քան մարդ: Եվ քանի կա այդ վերջինը, թրքությունը իր գոյության ապահովությունը պիտ փնտրի մեր ժողովրդի չգոյության մեջ: Հանգիստ սրտով պիտ մեռնեմ, երիտասա՛րդ Հայ, եթե քո սերնդի օրով հայորեն բառը, մեր ժողովրդի բարեկամների և թշնամիների կողմից գործածվի քաջորեն բառի իմաստով: Քանզի գիտեմ, թե քանի դեռ իր ամբողջության մեջ քաջ և քաջազուն չէ հայությունը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտեզից ազգովին անհետանալու վտանգը:

Ժողովուրդ, պետություն, անհատ, սրանց իրավունք է տրվում ապրելու և ապրում են, և պատրաստ են ամեն վայրկյան ապացուցելու, թե գիտեն մահվամբ պաշտպանել իրենց գոյության իրավունքը: Այլապես, սրանք որպես ավելորդ տեղ գրավող իրեր, հակադրվում են ազատելու իրենց տեղն արևի տակ:
-Մի՞թե Արաքսի ափին պահախարույկի շուրջը կխոսեն հայ զորավարները, մի՞թե անցյալ գիշեր չլսվեց գետնի տակից խուլ որոտում, նման զինված շառաչման: Վայրագ տիտան էր, որ կզարթներ ու կկանգներ:
-Անտեղի է ասածդ: Իրեն մոտ կհանգչի հաղթականն Հայկ ու զենքը սպանողը: Եթե զարթնու Նեբրովթ՝ Հայկ չի ննջեր...(Յուլիոս Պարիլի):
Քանի դեռ ամենահամեստ հայն իսկ՝ տղամարդ, թե կին, չի կարող այդ խրոխտ անձնասպանությամբ անգիտանալ թրքական վտանգը, քանի դեռ «Քաջ, ահավոր և անողոքելի Հայկ, իբրև կայծակնած աստված» չի արթնացել հայ մարդու մեջ, բախտին, այո՛, անարժանաբար միայն բախտին կպարտինք մեր գոյությունը և ոչ մեր բազկին: Պատժված անարիություն, ահա երկու բառ, որոնցով պիտ բնորոշել մեր արդի քաղաքական տխուր կացությունը: Վաղվա մեր վիճակը կարելի պիտ լինի բնորոշել վարձատրված արիություն բառերով, եթե մինչև այդ վաղը, գոյությունը հոգեփոխվելով դառավ արի ու արիապաշտ:
Արիություն: Գրեթե ոչինչ արժեն մարդկային բոլոր դրական հատկությունները, եթե պակասում է արիությունը: Չկան ներգործոն առաքինություններ առանց արիության: Ճշմարիտ է իմաստունի խոսքը, թե մեռյալ են անոնց գործերը, որոնք վախ ունեն մահից: Անհատ թե ժողովուրդ՝ սրանք չեն կարող ինքնիշխան տեր դառնալ իրենց կյանքին, ճակատագրին, մինչև որ չհաղթահարեն իրենց անասնական վախը և նրա պատճառները:
«Ես շատ թույլ էի», - մի հրեա ասում է մյուսին: Այդ խոսքերը, ըստ Հայնեի, կարող են հանձնարարվել որպես moto, հրեության մասին գրվելիք պատմության: Արդյոք այս երեք բառերի մեջ չէ՞ փնտրել և հայության դարավոր տառապանքների իսկական պատճառը: Անարին դա խրտվիլակն է, որով կարելի է միայն ճնճղուկներից պաշտպանվել, բայց ոչ և անգղներից: Անարի լինել և անկախ հայրենիք ունենալ, ծիծաղելի չէ՞ դա: Անմտություն չէ՞ և՛ ոչխար լինել, և՛ գանգատվել գայլերից: Դառար ոչխար՝ պատրաստ են գայլերը: Արիությունն է աշխարհն ու անկախությունը, քանզի արիներն են անցնում Աստծո ճանապարհով: Անկախ հայրենիքը՝ որպես Ավետյաց երկիր տրվում է մեզ, անապատներում մեր վարած բախումներում արիանալուց հետո: Իսկ արի է նա, որ իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը և գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին: Իսկ արի է նա, որ իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունին և գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին: Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ: Արին նա է, ով գիտի լրիվ կերպով արտահայտել իր մեջ ծփացող անծանոթ ծովը ուժերի: Արի է ինքնաճանաչը, նա՛, ով ծիծաղում է թվի, նյութի, զենքի գերազանցության, ինչպես և գիտությունների վրա, և ճանաչում է մի հատիկ հոգեբանական արվեստ միայն՝ մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպես արևն է մեռնում:
Արիություն, որ իր մեջ կրում է իր վարձատրությունը՝ ներքին ուրախությունը, թե պիտի հաղթի և արտաքին հաջողությունը՝ հաղթանակը: Հայրենասիրությունը միշտ էլ հաղթել է, երբ իր զինակիցը արիությունն է եղել:
-Հռոմեացիք, պաշարված հին գաղացիներից, քաշվում են բերդատաճարը Հռոմի և զզվանքով հետ մղում թշնամու առաջարկը՝ զենքը վայր դնել և հանձնվել: Իսկ ծերակույտականները, որոնք չէին կարող զենքի դիմել, բայց չէին կարող և որևէ կերպով մասնակցել հայրենի երդիկների համար մղվող ճակատամարտին, հագնում էին իրենց ամենաշքեղ զգեստները, դուրս գալիս մեծ հրապարակ , ուր դրված կմնային իրենց փղոսկրյա աթոռները, հանդիսավորապես կատարում իրենց վերջին աղոթքը և վերջ տալիս կյանքին... Առաքինական այդ օրինակով նրանք հաստատում են թշնամու դեմ ծառացած իրենց որդիներին, թե որքան քա՛ղցր է մեռնել հայրենիքի համար: Եվ հաղթում է Հռոմեական Արծիվը:
Լոզենգրադում է: Խռպոտ շեփորները, ռազմադաշտային թմբուկները և սուր սուլիչները գրոհի հրաման են տալիս: Հուռռա՛, առա՛ջ... Բուլղար գումարտակները շարժվում են առաջ: Գլխապետ Զաբրանսկին հրաման է ստացել սկսելու գրոհը: Հրացանաձիգների մի վաշտի գլուխ անցած՝ նա խրթնում է իր ձին, որ վայրկենաբար փռվում է գետնին, գլուխը ցրված՝ հրանոթով: Սպան ոտքի է թռչում, վերցնում է սուրը, քաշում ատրճանակը և նետվում առաջ՝ իր զինվորներին հասնելու համար.... և գնդացրային մի համազարկից փռվում է գետին՝ ծեծված ծնոտով: Նա նորից ոտքի վրա է արնաթաթախ, բայց դժվարանում է խոսել և հրաման տալ բերանացի, և ահա՛, որպես զորավար Marguerite-ը Floing-ի մոտ, նա նշանացի, մի հաղթական շարժուձևով ցույց է տալիս ամրությունը, որ պիտ գրավել: Եվ նա նետվում է առաջ, թաշկինակով սեղմած զարհուրելի վերքը: Սուսերամերկ, անմատչելի ու վեհափառ՝ նա հասնում է .... Նա առաջինը պիտ լինի, բայց ո՛չ... Մի գնդակ փշրում է նրա ծունկը և վերստին փռում գետնին: Սակայն ահա, հենված մի զինվորի, նա նորեն գրոհում է: Ընկնում է և այս անգամ, երբ հաղթական աղաղակները, վերջապես ազդարարում են հաղթանակը բուլղար առյուծի... Մի պատգարակի վրա, կազմված թրքական սվիններից, զինվորները իրենց հրամանատարին տարան հիվանդանոց, կիսամեռ, բայց հաղթական:
Ռուս-ճապոնական պատերազմի սկզբի օրերն էին: Պետք է փակել Պորտ Արթուրի մուտքը: Հարկավոր են հարյուրի չափ կամավորներ: Ներկայանում են երկու հազար հոգի: Կամավորները փոքրիկ խմբակներով նստած շոգենավերը, թշնամու նավային և ծովափնյա մարտկոցների փոթորկային կրակի տակ պիտ հասնեն նավահանգիստ, մուտքի առջև պիտի խորտակեն իրենց նավերը և, եթե կարողացան, պիտ փորձեն վերադառնալ փոքրիկ նավակներով: Նավապետ Եաշիրան՝ «ԱՍԱՄԱ» զրահանավերի հրամանատարը, ճամփա դնելով այդ խիզախներին, որպես հրաժեշտի նշան, տալիս է խմելու արծաթե գավաթից և ասում. «Եթե ունենայի հարյուր որդի, պիտ ուղարկեի բոլորին էլ այդ վտանգավոր ձեռնարկի համար, եթե ունենայի մեկը, պիտ ուղարկեի և նրան: Ձեզ ուղարկում եմ դեպի ստույգ մահ և գիտեմ, որ պատրաստ եք մեռնելու: Այժմ վստահենք երկնքին մեր կյանքը և դեպի գո՛րծ...»: Ի՞նչ կա ավելի վեհափառ, քան ճապոնացի զինվորի այդ արհամարհանքը դեպի կյանքը և մահը: Արիները, «Գայ է Նիպոն բանզա՜յ» աղաղակելով, խորտակում են նավերը, խորտակում են նաև իրենց կյանքը, բայց ապահովում հայրենի զենքի հաջողությունը:
Բախտ ժպտի խիզախաց:
«Հողմերն ու ալիքները միշտ էլ զորավիգ են հանդիսանում համարձակ նավորդիների»: Ինչպես բնության գեղեցկությունը մի՛շտ էլ զգեստավորում է մարդկային մեծագործությունները՝ արիության գործերը: Այն գիշերը, ասում է շվեյցարական ավանդությունը, երբ որ երեսուներեք հայրենասերները, հավաքված Լիվցերն լճի ափին, կերդվեին մեռնել հայրենիքի ազատության համաւր, անսպասելի քչքչալ սկսեցին երեք առվակներ, հակառակ որ ձմեռ էր և երկիրը ծածկված էր խոր ձյունով: Այդ առվակները մինչև օրս էլ կոչվում են սուրբ աղբյուրներ: Երբ որ Արնոլդը, ուխտված շվեյցարական լեռնականներից մեկը, Ալպերի գագաթին սառցակույտերի շքի տակ գրկում է դեպի իրեն ուղղված ավստրիական սվինների մի ամբողջ խուրձ և խրում կրծքի մեջ, որպեսզի պատռի թշնամու շղթան իր ընկերների համար, այն ժամանակ էլ այդ հերոսները իրավունք չունե՞ն իրենց գործի գեղեցկության միացնելու և շրջապատի գեղեցկությունը:
Ամենաանշուք իրերի շրջանում, ճշմարտության կամ հերոսության գործը, կարծեք անմիջապես դարձնում է երկինքն իր տաճարը, արևն՝ իր կերոնը... «Բնությունը մեկնում է իր ձեռքը՝ գրկելու մարդուն, բավական է, որ նրա մտածումները լինեն նույքան վեհ, որքան իրենը»:

Երևակայում և օրհնում եմ քաջությունը հեթանոս հայի, որպես տղամարդու բարձր հատկություն: Նախաքրիստոնեական հայության մոտ այն աստիճան զարգացած էին քաջությունն ու իր պաշտամունքը, որ Վահագն Արքան, ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մեջ, որպես գերբնական ծնունդ երնի, երկրի և ծիրանի ծով:
Նախապատկերը քաջության, Աստվածացյալ Վահագն, որ իր անհուն քաջությամբ կքաղեր վիշապները Հայոց Աշխարհի Վիշապաքաղ արքան Հայոց, որի պատկերը կպաշտվեի Տարոնի Վահեվանյան մեհյաններում: Երևակայում եմ և ապրում գեղեցկությունը Ավարայրի և նրա հերոսների անմեռ գործին երբ, ըստ Խորենացու՝ «ամենայն մարդ հանձն յուր եկեղեցի էր, նույն ինքը քահանա», երբ հայկական արիությունը կսրբացներ հայ ռազմիկն ու այն վայրերը, ուր կթափվեր նրա նվիրական արյունը:
Այսօ՛ր.... Կասկածելի և անօգուտ եմ համարում անարի Հայի երիտասարդությունը: Արիություն, սա պիտ լինի քո սերունդի կրոնը, հա՛յ երիտասարդ: Արի և արիադավան, այդպիսի՛ն պիտ լինի հայությունը, եթե ուզում է որպես ազգ ապրել և վա՛ղը: Հա՛յ երիտասարդություն, պիտ կարողանա՞ս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել. «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտ բերի»:
Պիտի չկարողանա՞ս, իզո՛ւր ես ապրում:
Պիտի չարիանա՞ս, վա՛յ քո ժողովրդին:

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/02/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել