Յոթը թեկնածու նստել վզներիս,
Ստիպում են լսել ճոռոմ քարոզներ,
Իրար հայհոյում, քրֆում են փիս-փիս։
Ու այս ամենը... սկսում է դզել:
Նրանց թեզերը պետք չեն տանձներիս.
Մենք կարիք չունենք ծրագիր լսել,
Թող կիքսեր անեն՝ շեյրենք պատներիս,
Թող առիթ մեզ տան՝ կայֆավատ լինել:
Ու թեկնածուներն, անսալով կոչին,
Շարունակում են մեկմեկու գզել,
Մեկը վերցրել է իր Թուր Կեծակին,
Էն օրն էլ, կարծես, մի ուս էր խազել:
Մեկը մասոն է, մորմոն է աչքիս,
Մեկը մոռցել է, որ ուսն էին խազել,
Հետո հիշում է, դիմում է տալիս,
Էլի ետ վերցնում. լրիվ չեն բուժել։
Պրեմիերը նախկին դարձել է նարցիս.
Իր վախտով սկսին միլիոններ դիզել,
Մյուսը հանձնում է մի բյուր անալիզ.
Լուսաբանում են, թե ոնց է միզել:
Մեկին տաղեր են ձոնում շատ ռաբիս,
Շարունակում են առջևը կզել,
Մեկը շաշ ու մաշ շատ է դուրս տալիս,
Անունը լսում, ուզում ես վազել:
Պինդ են դիրքերը վատատեսների,
Էս վիճակն իրոք դժվար է դզել,
Փորը լուծ կընկնի արալեզների,
Եթե ուզենան թեկնածու լզել…