Pastinfo.am-ը գրում է.

Իր երեխային վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող հայրն ազատ է արձակվել:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ վրաերթի հետեւանքով մահացած 7 տարեան երեխայի հայրը 2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդանում վիճաբանել է վարորդի հետ ու դանակով մի քանի հարված հասցրել: Ծանր մարմնական վնասվածքներով վարորդը` Վ.Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ երեխային վրաերթի ենթարկելու եւ անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող վարորդին վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել գրավով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել