Հիսուս ասում է.
-Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է Իմ անունով, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ոչ թե Ինձ է ընդունում, այլ Նրան, ով Ինձ ուղարկեց։
Հովհաննեսը պատասխանեց և ասաց.
-Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը Քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան։
Հիսուս ասաց.
-Արգելք մի՛ եղեք նրան, որովհետև չկա մեկը, որ Իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա Ինձ հայհոյել. քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի։ Եվ ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկանաքար, և ծով գցվեր։ Եւ եթե քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղված մտնել հավիտենական կյանք, քան թե երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշեջ կրակը։ Եւ եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դե՛ն գցիր այն. լավ է, որ դու կաղ մտնես հավիտենական կյանք, քան թե երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լավ է, որ դու մեկ աչքով մտնես Աստծու արքայությունը, քան թե երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում, որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի:
(Մարկոսի ավետարան 9:37-49):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1425411680819273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել