«Քաղաքացի Զ.–ն, անկեղծ ասած, մի քիչ ցրված մարդ է։ Օրերս նա 1 ժամ կայանվեց Կորյունի փողոցում, «պոնչիկանոցի» հատվածում։ Քաղաքացի Զ-ն շտապում էր։ Նա SMS–ով բարեխղճորեն փոխանցում է կայանման համար նախատեսված 100 դրամ վարձը։ Գումարը տեղ չի հասնում։ Պատասխանն անվարան էր. «Հարգելի վարորդ. Դուք ուղարկել եք սխալ ֆորմատի համարանիշ»։Վարորդը կրկին 100 դրամ է փոխանցում։

Պատասխանը նույնն էր, ուղարկվել է սխալ ֆորմատի համարանիշ։ Երրորդ փորձն էլ է ձախողվում։ Վերջապե ս քաղաքացի Զ.-ն ճիշտ ֆորմատով է փոխանցում 100 դրամը։ Փոխանցում է, սակայն... վճարում է 400 դրամ, քանի որ սխալ փոխանցված 100 դրամները խնամքով բռնագանձվում են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել