turkey_protest_010613_2Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայում քաղբանտարկյալները սեպտեմբերի 15-ից անորոշ ժամանակով հացադուլ  կսկսեն`  ի պաշտպանություն Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկված Քրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվականը: Թուրքիայի 7 տարբեր բանտերում  PKK-ական 35 քաղբանտարկյալների կողմից հացադուլ սկսելու պատճառն այն է, որ նրանք լուր չունեն իրենց առաջնորդից  եւ անհանգստացած են նրա առողջության ու անվտանգության համար: Ակցիային կմիանան նաեւ ազատության մեջ գտնվող PKK-ականներ: Թուրքիայում քրդական ինքնավարության համար պայքարող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ բանտարկության է ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել