Artsakhpress.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները և պահպանելով անդորրը Արցախի, նաև Հայաստանի մեր ժողովրդի», - իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառ Հայրապետը մաղթել է երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։

Նորին Սրբությունը նաև շրջել է դիրքերում, ծանոթացել պայմաններին։ Հայոց Հայրապետը զինվորներին խաչեր է նվիրե;, ինչպես նաև սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել