4 ամսում Երևանի կենդանաբանական այգի է այցելել 236.000 մարդPanARMENIAN.Net-ը գրում է.

Երևանի կենդանաբանական այգին անցած 4 ամսվա ընթացքում ունեցել է 236.000 այցելու, որից 65.000-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին. այդ օրն այգու մուտքը եղել է անվճար:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը:

Նախորդ դարի 40-ական թվականներին հիմնված Երևանի կենդանաբանական այգին 2015-ին վերանորոգվեց, արդիականացվեց ու վերաբացվեց: Կառուցվել են ձիարշավարան, արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել են այգու խաղահրապարակները։ Բազմապատիկ մեծացվել են վագրերի ազատավանդակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել