Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին, Ֆրանսիայից՝ Պիեռ Անդրյոյին), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այդ մասին հաղորդվում է ՌԴ արտգործնախարարության կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ընթացիկ իրավիճակը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել