ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում  խուճապ է: Բնագետները ոչ մի կերպ չեն կարողանում բացահայտել, թե ինչու է Նորիլսկի հարևանությամբ Դոլդկան գետը կարմիրով ներկվել: Վարկածներից մեկի համաձայն՝ ջրի մեջ լցվել են մոտակա քիմկոմբինատներից մեկի քիմիական թափոնները:

Սակայն ընկերությունից հավաստիացնում են, որ ոչ մի վթար իրենց մոտ տեղի չի ունեցել: Փորձանմուշները ուղարկվել են լաբորատոր հետազոտության, իսկ Նորիլսկի քաղաքապետարանից հայտնում են, որ գետը կապ չունի քաղաքի ջրամատակարարման հետ: Ինչ է իրականում տեղի ունեցել, այդպես էլ անհայտ է մնում հասարակության համար: Բայց այն, որ տեսարանն իրոք զարհուրելի է ու արյան հեղեղ է հիշեցնում, փաստ է:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել