5. Մակալու

Մակալու լեռն ունի 8481 մ բարձրություն և գտնվում է Էվերեստի հարավ-արևելքից 19 կմ հեռավորության վրա՝ Նեպալի և Չինաստանի սահմանին: Լեռն առաջին անգամ նվաճել է ամերիկյան մի խումբ՝ Ուիլյամ Սիրի գլխավորությամբ 1954 թ.:
Մակալուն 2 գագաթ ունի: Դրանից ամենաբարձրն իրենից քառանկյուն բուրգ է ներկայացնում:
4. Լխոցզե

Լխոցզեն համարվում է աշխարհի չորրորդ ամենաբարձր լեռը և կապվում է Էվերեստի հետ Հարավային Կոլի միջոցով: Լեռան բարձրագույն գագաթը, հաշված ծովի մակարդակից, 8516 մ է: Այն ունի ևս 2 գագաթ՝ Լխոցզե Միջին՝ 8414 մ և Լխոցզե Շառ՝ 8383մ: Դրանք իջել են չափազանց ուժեղ քամիների և սառը ջերմաստիճանի պատճառով:
3. Կանչենջանգա

Կանչենջանգա լեռան մի մասն ընկած է Նեպալում, իսկ մյուսը՝ Հնդկաստանում: Առաջին անգամ այն հաղթահարել են բրիտանական էքսպեդիցիայի անդամներ Ջոմ Բրաունը և Ջորջ Բանդը 1955 թ. մայիսի 25-ին:
Ամենաբարձր գագաթը համարվում է Հնդկաստանում առաջինը, իսկ Նեպալում՝ երկրորդը: Դրա բարձրությունը 8586 մ է:
2. Կ2

Կ2-ը համարվում է Երկիր մոլորակի երկրորդ ամենաբարձր լեռը, զիջում է միայն Էվերեստին: Պակիստանի բարձրագույն գագաթն է:
Կ2-ը հայտնի է նաև Վայրենի լեռ անվանումուվ, քանի որ չափազանց դժվար է այն նվաճել․ բարձրանալու 300 փորձերից 80-ն ավարտվել են մահով:
1. Էվերեստ

Նեպալում Էվերեստը հայտնի է նաև Սագարմաթհա անունով: Ջոմոլունգման աշխարհի ամենաբարձր կետն է համարվում, ծովի մակարդակից հաշված՝ ունի 8848 մ բարձրություն:
Առաջին հիշատակումները Ջոմոլունգմայի մասին եղել են 1856 թ.: Այն ժամանակ հնդիկ գիտնականները քարտեզագրեր էին անում և պարզել էին, որ լեռան բարձրությունը 8840 մ է: Այժմ օֆիցիալ տվյալներով այն 8848 մ է: Վերջին արդյունքները ճշտվել են չինացի հետազոտողների կողմից 1975 թ.:



