cristiano-ronaldo-604-ronaldinho-hang-loose-trademark-celebration-from-joga-bonito-in-barcelonaAraratnews.am-ը գրում է.

Բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն որոշել է հաջորդ տարի ավարտել կարիերան:

«Ես արդեն ծեր եմ, 36 տարեկան եմ: Ես արդեն այն 26-ամյա ֆուտբոլիստը չեմ, ինչպիսին մի ժամանակ էի: Մտածում եմ, որ դեռ կարող եմ ինչ-որ բան անել, որպեսզի ինչ-որ նվաճումով նշանավորեմ կարիերայիս ավարտը: Իմ ծրագրերի մեջ մտնում է եւս մեկ տարի խաղալ:

Այժմ նոր նախագծերի մեջ եմ: Դրանք կապված են երաժշտության եւ ֆուտբոլի հետ՝ իմ երկու կրքերը: Տեսնենք, թե ինչ նվաճումներ կունենամ առաջիկայում»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

2005թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն հանդես է եկել «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում», «Աթլետիկո Մինեյրոյում», «Կերետարոյում» եւ «Ֆլումինենսեում»:

Այս ամռանը Ռոնալդինյոն մի քանի հանդիպման մասնակցեց ֆուտզալի Հնդկաստանի Պրեմյեր լիգայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել