Հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և իր կինը սպասում են իրենց առաջնեկին: Գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արթուրը հայտնել է իրենց առաջնեկի սեռը և ասել, թե ում անունն է կրելու երեխան:
Բռնքամարտիկը նշել է, որ իրենք տղա են ունենալու և անվանակոչելու են իր հայրիկի անունով: Արթուրը նշել է նաև, որ ինքը ցանկանում է 4 երեխա ունենալ` երեք տղա և մի աղջիկ:
Հիշեցնենք, որ Արթուրն ամուսնացել է 2015 թվականին ԵՊՀ-ի ուսանողուհի Մերիի հետ: Ապագա կնոջ հետ Արթուրը ծանոթացել է իր ընկերների միջոցով:


Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=233135
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



