Գիտնականը որևէ գիտական բնագավառի մասնագետ է, որն ունի իրական ներդրում գիտության մեջ: Բոլորս էլ հասկանում ենք, որ առանց գիտության և առանց գիտնականի անհնար է պատկերացնել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչու չէ նաև տվյալ երկրի զարգացվածության աստիճանը:
Ժողովուրդ ջան, ևս մեկ խայտառակ իրադարձություն՝ ուղղված մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Այսօր ցավով տեղեկացա, որ մեր գիտնականներին պետության կողմից հատկացվող ամենամսյա հավելավճարները բարձրանալու փոխարեն կրճատվել են: Նախկինում, եթե գիտության թեկնածուները ստանում էին 10.000-ական, իսկ գիտության դոկտորները՝ 20.000-ական խղճուկ հավելավճար, ապա այսօր արդեն նրանց պետք է մեր «շատ ապահով ու բարգավաճող» պետության կողմից տրամադրվի` թեկնածուներին՝ 8500-ական, իսկ գիտության դոկտորներին՝ 15000-ական դրամ:
Ո՞ւր ենք գնում այդպես մեծ ու արագ քայլերով: Ինչի՞ համար ենք գլուխ ջարդում, սովորում: Ո՞վ է մեզ գնահատում այս երկրում:
Այս նյութս վերաբերում է մեր կառավարությանը: Հարգելիներս, խոսքս ուղղում եմ Ձեզ.
- Այսպես անհնար է երկիր պահել ու զարգացնել: