Շմեյխել. Գվարդիոլան Բավարիային ձանձրալի դարձրեցArmsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը հայտարարել է, որ իրեն այնքան էլ դուր չի եկել Մյունխենի «Բավարիայի» խաղին հետեւել, երբ թիմը գլխավորում էր Խոսեպ Գվարդիոլան:

«Բավարիայում» Գվարդիոլան նորմալ էր աշխատում: Պետք է ասեմ, որ նրա աշխատանքը նորմալ էր: Ինձ համար նա հիանալի ու հետաքրքրիր «Բավարիայից» դարձրեց թիմ, որի խաղին ձանձրալի էր հետեւել:

Մինչեւ այդ «Բավարիան» ուղիղ էր գործում, նվաճեց բոլոր տիտղոսները, նրա խաղին հետաքրքիր էր հետեւել: Գվարդիոլան փոխեց ֆուտբոլիստներին, սակայն արդյունքներին մասին վիճել չի կարելի»,- Շմեյխելի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել