«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից խլել է սիրիական Մանբիջի շրջանի ճանապարհին գտնվող ևս 6 գյուղ, գրում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը:
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում «Սիրիական ազատ բանակ» խմբավորումն ԻՊ-ից խլել է ևս 6 գյուղ: Այդ գյուղերն են՝ Վուքուֆ, Սադվի, Էլ Էյուբբիահ, Շանդի, Սինեկլի, Աբուբիյաթ:

Նշենք, որ ավելի վաղ խմբավորման ղեկավարներից գնդապետ Օսմանը հայտարարել էր, որ իրենք շարժվում են դեպի Մանբիջ, որը գտնվում է քրդական ուժերի ձեռքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/09/07/syria/2126613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել