ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում և մտադիր չէ բախման գնալ նրա հետ: Այս հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռված, բայց վստահ մոտեցում է կիրառում… Մենք դուռը բաց ենք թողնում Ռուսաստանի հետ աշխատելու համար: ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում և մտադիր չէ բախման գնալ նրա հետ»,-ասել է նախարարը՝ հանդես գալով Օքսֆորդի համալսարանի ուսանողների առջև։ «Մենք հույս ունենք, որ երբևիցե Ռուսաստանը կդառնա հուսալի և պատասխանատու գործընկեր»,-ասել է նա:

Քարթերի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի գործողությունները, այդ թվում՝ «Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ավիատիեզերական տարածությունում ոչ պրոֆեսիոնալ գործողությունները, խոսում են այն մասին, որ ՌԴ-ն սխալ և հավակնոտ քաղաքականություն է վարում»:

Որպես համագործակցության դրական օրինակ նա բերել է Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսությունը Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ: «Սակայն Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին»,- հավելել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել