Ուսումնասիրում ես երբեմն աստղերը ու մտքումդ թռիչք կատարում հսկայական անդունդի վրայով` սպասելով լուսաբացին: Մի անհանգստացիր, մի լացիր, մի տանջիր քեզ, սրտիդ ցավ մի պատճառիր և մի լացիր նրանց մոտ, ովքեր քեզ ցավ են պատճառել, այլ ժպտա, որ նրանց մտածելու առիթ տաս: Եղիր քաջ և պայքարիր մինչև վերջ, որպեսզի կարողանաս հաղթահարել ցանկացած փորձություն: Պայքարիր այնպիսի բաների դեմ, ինչպիսիք են վախը, հուզմունքը, տխրությունը և վերջապես անհանգստությունը: Միգուցե դու հոգատարության և աջակցության կարիք ունես: Դրա մասին մի մտածիր, քանի որ կգտնվի մեկը, ով կհոգա քո մասին և կաջակցի քեզ ամեն հարցում, բայց դու մի մոռացիր այդ ամենը և նրան բարությամբ պատասխանիր: Միշտ նայիր առաջ` գցիր վատ մտքերը: Մենք բոլորս գնում ենք կյանքի միջով, և բոլորիս կյանքը ընդմիջումներ է բերում, և երբեմն շնչահեղձ լինելով ցավից՝ մենք ինքներս մեզ օգուտ չենք բերում: Եվ ինչո՞ւ շատերը խղճան մեզ կամ ուրախանան մեր ցավի համար: Ոչ ոք չգիտե, թե ինչ է լինելու, և փառքը նրանցն է, ովքեր չեն հանձնվելու: Թող ծիծաղը գա անձրևների ու արձանների միջով և հպվի բոլորիս: Ես գիտեմ, որ դժվար է ամեն բան կրկին ու կրկին, բայց հաղթանակ է պետք տանջվածին: Մի պահ հիշեցի Գաբրիել Գարսիա Մարկեսի այս խոսքերը. «Մի լացիր նրա համար, որ դա վերջացել է: Ժպտա, քանի որ դա եղել է»: Խոսքեր, որոնք ընդունակ են ոգեշնչել յուրաքանչյուրին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/508813432490398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել