Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա ներգաղթյալների անօրինական ներթափանցումը կանխելու համար 4 մետր բարձրությամբ պատը կկառուցվի ֆրանսիական Կալե քաղաքում բրիտանացիների փողերով։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Գուդվիլը, որը Միացյալ թագավորության ՆԳՆ-ում զբաղվում է միգրացիոն քաղաքականությամբ։

«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս սկսել նոր պատի կառուցումը»,- Գուդվիլի խոսքերն է մեջբերում The Daily Telegraph-ը։ «Մենք փշալարերով ցանկապատ էինք կառուցել, իսկ հիմա պատ կկառուցենք։ Մենք կամրապնդենք անվտանգությունը լավագույն սարքավորումների օգնությամբ»,- հավելել է նա։

Նախնական գնահատականներով՝ պատի շինարարությունը կարժենա մոտ 2.7 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել