ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (7 սեպտեմբեր 2016թ.)
Հիշեցե՛ք՝ ով քիչ է սերմանում, քիչ էլ կհնձի, իսկ ով առատորեն է սերմանում, առատորեն էլ կհնձի: Յուրաքանչյուրը թող տա՝ ըստ իր սրտի հոժարության և ոչ թե չկամությամբ կամ պարտավորված զգալով, որովհետև Աստված սիրում է նրան, ով նվիրում է զվարթառատ կերպով: Եվ Աստված կարող է ամեն պարգև առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլինի ձեր բոլոր կարիքներին և կավելանա ամեն տեսակ բարի գործերի հատկացվելու համար: Ինչպես գրված է սաղմոսում.
«Առատորեն բաշխեց և տվեց աղքատներին.
նրա արդարությունը մնում է հավիտյան»
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 9:6-9)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1423170174376757
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել