Հայաստանում ձկնաբուծության ոլորտը եղել է առանձնակի ուշադրության կենտրոնում: Ձկնատեսակների սպառման ծավալները Հայաստանում առանձնապես մեծ չեն, և ձկնաբուծական արտադրանքը մեծ մասամբ արտահանվում է:
Ճյուղի զարգացման հիմնական գրավականը հենց արտահանման ծավալների ավելացումն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ձկնարտադրության ծավալում արտահանման մասնաբաժինը աճել է 0,9 տոկոսային կետով՝ վերջնարդյունքում կազմելով 8,9 տոկոս:
ՀՀ-ից թարմ ձկան արտահանումը հիմնականում բաժին է հասնում Ռուսաստանին: ՀՀ մաքսատան տվյալներով՝ հունվարից հունիս ամիսներին Ռուսաստան է արտահանվել 773,2 տոննա թարմ ձուկ, որը 19,8 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1764565180490076&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել