Araratnews.am-ը գրում է.
Ըստ տեղական լրատվական պարբերականների հաղորդման` այսօր առավոտյան այրվել է Ֆրանսիայի հյուսիս-կենտրոնական հատվածում` Էսոն գերատեսչությունում գտնվող փախստականների ընդունման կենտրոնը, գրում է newinfor.com –ը:
Նշվում է, որ կենտրոնի բացումը պետք է տեղի ունենար հոկտեմբերին և կարող էր ընդունել շուրջ 90 փախստականի: Այս պահին իրավապահ մարմինները հետաքննում են գործը: Հրդեհի պատճառ կարող էր լինել այն, որ վերոնշյալ նախաձեռնության հակառակորդները քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել:
Վերջին շրջանում փախստականների ներհոսքի պատճառով Եվրոպայում ընդունման կենտրոնների վրա նման հարձակումներ են տեղի ունենում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել