4328250Araratnews.am-ը գրում է.

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար` այս մասին գրում է   TASS  գործակալությունը:

«Նա [Ռոդրիգո Դուտերտեն]  ցավում է մամուլում իր կատարած հայտարարությունների համար, որն էլ  նման կոնֆլիկտի պատճառ է դարձել»,- գրել է գործակալությունը:

Նշենք, որ G20 գագաթնաժողովի ժամանակ  Դուտերտեն Օբամային կոչ էր արել իրեն հարցեր չուղղել երկրում արտադատական մահապատիժների դեպքերի վերաբերյալ: Ֆիլիպինների  նախագահը  ԱՄՆ-ի նախագահին անվանել էր «շան որդի», որին ի պատասխան Օբաման Ֆիլիպինների առաջնորդին անվանել էր «վառ տղա»: Ավելի  ուշ Սպիտակ տունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 6-ին երկու առաջնորդների միջև նախատեսված հանդիպումը չի կայանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել