Newmag.am-ը գրում է.
Նեկտարահամ բնական մեղրը հրաշքներ է գործում: newmag-ը պատմում է, թե ինչու է պարտադիր առօրյա սննդակարգում մեղր ընդգրկել:
Պյութագորասի երկարակեցության գաղտնիքը մեղրն էր: Նեկտարահամ քաղցրանուշ ամեն օր ուտում էր նաև Դեմոկրիտը: Հիպոկրատի դեղատոմսերում էլ անպակաս էր մեղրը: Միջնադարի հայ բժիշկները նույնպես շատ են օգտագործել մեղրով պատրաստված սպեղանիներ: Ժամանակակից բժկությունն էլ այսօր շարունակում են տարբեր հիվանդությունների դեմ պայքարում դիմել մեղուների պարգևած «հրաշքին»:
- Մեղրը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից: Այն պարունակում է սննդային հզոր հակաօքսիդիչներ՝ ֆլավոնոիդներ: Ըստ ժողովրդական բժշկության մեղրով կարելի է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցը և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ:
Եթե ունեք խոցային հիվանդություն, ապա առավոտյան տաք ջրով լուծած 30 գ մեղր կերեք, ցերեկը` 40 գ՝ և երեկոյան` 30 գ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ կամ 3 ժամ հետո:
- Մեղրը շտապ օգնություն է նաև մրսածության ժամանակ: Սովորաբար այն լուծում են կաթի մեջ (մեկ ճաշի գդալ մեղրը՝ մեկ բաժակ տաք կաթում) կամ խառնում կիտրոնի հյութի հետ (0,5-1 կիտրոն՝ 100 գ մեղրի հետ):
- Մեղրի օգնությամբ կարող եք կարգավորել արյան մեջ շաքարի քանակը: Հենց մեղրն է կատարյալ սնունդ համարվում լյարդի համար, քանի որ ֆրուկտոզայի և գլյուկոզայի հարաբերակցությունը դրանում գրեթե հավասար է:
- Մեղրն ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ: Երբ մաշկի վնասված մասերին մեղր եք քսում՝ արյան հոսքն արագանում է, վերքը մաքրվում է, լավացնում է բջիջների սնունդը և սպանում մանրէները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2016/honey/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






