Ներմուծում vs արտահանում
Չնայած նրան, որ հուլիս ամիսը ընթացիկ տարվա ֆոնի վրա առանձնացել է որոշակի անկումային ցուցանիշներով, այնուամենայնիվ, ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիս ժամանակահատվածի կտրվածքով արտահանման ծավալները ունեցել են 16,5% աճ: Ինչպես նաև, եթե արտահանումը հունիսի նկատմամբ ունեցել է 3,3% անկում, ապա նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցել է 13,2% աճ:
Ներմուծման սեկտորում վերը նշված ժամանակահատվածի կտրվածքով գրանցվել է 4,4% անկում, միաժամանակ, նախորդ տարվա հուլիսի նկատմամբ ներմուծման ծավալները կրճատվել են 9% -ով, իսկ ընթացիկ տարվա հունիսի նկատմամբ՝ 9,5%-ով: Այս ամենի արդյունքում թեև նվազում է առևտրի բացասական հաշվեկշիռը, որը դրական է, ներմուծման ծավալների կրճատումը խոսում է բնակչության գնողունակության անկման մասին:
Հարկ է նշել նաև, որ հունվար-հուլիս կտրվածքով արտահանման 16,5%-անոց աճին, ըստ արտահանման ապրանքային ամենախոշոր բաժինների, ամենամեծ նպաստը ունեցել են՝ պատրաստի սննդի արտադրանքի ծավալների աճը 27,2%-ով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերը 78,7% աճով, մանածագործական իրեր 76,3% աճով և բուսական ծագման արտադրանքը 39,7% աճով:



