Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության 7-րդ սերնդի iPhone-ի առաջին խմբաքանակը, ըստ չինական ԶԼՄ-ների, արդեն արտահանվել է այլ երկրներ:
Ինչպես նշում է ria.ru-ն, մատակարարված սմարթֆոնների ընդհանուր թիվը 371.000 է: Ըստ Sina պորտալի տվյալների՝ 84.700 հեռախոսից բաղկացած առաջին խմբաքանակը, որը կշռել է 46.7 տոննա, սեպտեմբերի 2-ին ուղարկվել է Սինչժենի նավահանգստից: Սեպտեմբերի 5-ի դրությամբ այլ երկրներ ուղարկված iPhone 7-ի ընդհանուր քանակը կազմել է 371.000 օրինակ:
Հայտնի է, որ սմարթֆոնների արտահանման հիմնական ուղղություններն են եղել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Իտալիան:
Ենթադրվում է, որ iPhone 7-ի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 7-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



