«Օգոստոսի սկզբին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել. 45-ամյա Վարդան Եսայանը որսորդական հրացանով կրակել էր եղբոր 37– ամյա կնոջ՝ Գայանեի վրա։ Կնոջը հրազենային վնասվածքով հասցրել էին հիվանդանոց, որտեղից տասներկու օր անց նա դուրս էր գրվել իսկ սպանության փորձի մեջ մեղադրվողը համարվում էր հետախուզվող։ Մինչև որ դեպքից 14 օր անց հարսին հրազենով վիրավորած տեգրոջ դին հայտնաբերվեց Դիլիջանի անտառներում։

 

Դեպքի մասին որևէ ստույգ մանրամասներ, բացի պաշտոնական տեղեկությունից, այդպես էլ չհրապարակվեց։ Բայց ահա հարսի և տեգրոջ հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ մանրամասներ մեզ պատմեց Վարդան Եսայանի հարազատներից մեկը, ում անունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։ Անդրադառնալով կատարվածի նախապատմությանը՝ մեր զրուցակիցը մասնավորապես նշեց.

 

-  Գայանեն՝ էդ լիրբը, քսան տարի է ինչ ամուսնացած էր Աշոտի հետ։ Բայց քսան տարվա մեջ ընդամենը երեք տարի է, որ եղել է մենակ Աշոտի կինը, մնացած տասնյոթ տարիներին միանգամից երկու եղբայրների կինն էր։ Սի եղբոր ծոցից դուրս էր գալիս, մյուսի ծոցն էր մտնում։ Բայց էդ ամենն էնքան վարպետորեն էր անում, որ Երկար ժամանակ ոչ ոք դա չէր նկատում։ Իսկ երբ արդեն ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, ո՛չ Գայանեն, ոչ էլ Վարդանը դա չէին էլ փորձում թաքցնել։ Դրանց պիղծ հարաբերությունների պատճառով ամբողջ ազգը թե Վարդանից, թե Աշոտից երես թեքեց, իսկ նրանց հայրն ամոթից թողել, գնացել էր Ռուսաստան։ Միայն վերջերս էր վերադարձել տուն, որովհետև անբուժելի հիվանդ էր և չէր ուզում օտար հոդի վրա մահանալ։

 

Վարդանը շատ շնորքով, նորմալ մարդ էր, նվիրված եղբայր, բայց էդ լիրբը կարեցավ իրենով աներ տեգորը։ Սկզբնական շրջանում բաժակի մեջ բան էր լցնում, որ Վարդանն իրեն կորցներ, մինչև որ քիչ-քիչ առանց իրեն չկարողանար։ Դե, Վարդանն ավելի շատ էր պետք դրան, որովհետև նա էր տունը պահում, աշխատող-ստեղծող տղա էր։ Իսկ Աշոտը խելոք իր համար ապրում էր»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել