Pastinfo.am-ը գրում է.

2016թ. հուլիսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Հրազդան քաղաքում. «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մայթով քայլող երեք երեխաներից մեկին` 7-ամյա տղային, վրաերթի ենթարկել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երեխան տեղում մահացել էր:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:

Սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և ազատ արձակել վարորդին:

Իսկ այսօր մահացած 7-ամյա երեխայի հայրը պատահաբար հանդիպել է իր երեխայի մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ վարորդին ու դանակահարել: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հացեով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել