1․ Հնդկաստանը զբաղեցնում է Միացյալ Նահանգների տարածքի մոտ 1/3-ին համարժեք տարածք, բայց այն երկրորդ ամենաբնակեցված երկիրն է աշխարհում՝ 1.166.079.217 բնակչությամբ: Հնդկաստանը տարածքի մեծությամբ յոթերորդ երկիրն է աշխարհում՝ 3.287.263 կմ²:
2․ Կումբ Մելա տոնակատարությունը կրոնական է և անց է կացվում տասներկու տարին մեկ: 2001 թվականին միջոցառմանը ներկա էր 60 միլիոն մարդ․ դա ռեկորդային թիվ էր: Այն համարվում է երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումը: Մարդկանց բազմությունը նկարվել է տիեզերքից։
3․ Շատ հնդիկներ զուգարանի թուղթը համարում են անհաճո օգտագործման համար և կարծում են, որ ավելի լավ է՝ ձախ ձեռքով ջուր շաղ տան համապատասխան ուղղությամբ, հետևաբար ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր և ուտելիս երբեք չի օգտագործվում:
4․ Ավելի քան մեկ միլիոն հնդիկ միլիոնատեր կա, սակայն մեծ մասն ապրում է՝ օրական ծախսելով 2 դոլարից էլ քիչ: Հնդկաստանի բնակչության մոտ 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում:
5․ Հնդկաստանում գտնվող Խաջուրահո տաճարը հայտնի է իր էրոտիկ քանդակներով: Այն երկրի ամենահայտնի վայրերից է: Զբոսաշրջիկները հաճախ են գալիս այստեղ: Գիտնականները դեռ փորձում են բացահայտել էրոտիկ նկարների նպատակը, որոնց մեջ երբեմն ներկայացված են նաև կենդանիներ:



