Աշխարհահռչակ YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին «PayPal» ընկերության նախկին 3 աշխատակիցների կողմից: Youtube-ում տեղադրված առաջին տեսանյութը հիմնադիրներից մեկի՝ Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունն է, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։ 2006թ. նոյեմբերին Google ընկերությունը գնեց Youtube-ը, և այժմ այն աշխարհի առաջատար վիդեոհոսթինգային ծառայությունն է:

Չնայած հնարավոր չէ ներկայացնել այդ  կայքի ճշգրիտ վիճակագրական տվյալները, սակայն փորձեմ մի քանիսը նշել՝

1.Ամսական ավելի քան 800 միլիոն ունիկալ այցելուներ:

2.Ամսական 4 միլիարդ ժամ տեսանյութերի դիտում: 

3.Կայքի այցելուների 70%-ը ԱՄՆ-ից դուրս են:

4.Տեսանյութերի 10%-ը HD որակի են:

5.2011 թ. բջջային սարքերից եկող տրաֆիկը եռապատկվել է:

6.Ըստ Alexa.com կայքի տվյալների՝ Youtube-ը տվյալ պահին աշխարհի 3-րդ ամենաշատ այցելվող կայքն է:

7.Youtube-ի ամենաշատ դիտված տեսահոլովակն արդեն ունի 1 միլիարդից ավել ցուցադրումներ (Gangnam Style):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել