Image result for Дания - АрменияԵվ այսպես, երեկ մեկնարկեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները։ Հայյաստանի ազգային հավաքականը իր առաջին խաղում Կոպենհագենի «Պարկեն» մարզդաշտում մրցեց Դանիայի ազգային հավաքականի հետ։ Եթե անկեղծ խոսենք, սպասելիքները այս հանդիպումից այնքան էլ մեծ չէին՝ հաշվի առնելով, որ մեր թիմից բացակայում էին մի քանի առանցքային խաղացողներ՝ մասնավորապես թիմի ավագ Հանրիխ Մխիթարյանն ու Կառլեն Մկրտչյանը։ Դե իսկ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզրումանյանը առհասարակ արդեն տևական ժամանակահատված չեն խաղում։ Մովսիսյանը չի խաղում, որովհետև դա չի ցանկանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դե իսկ Արզումանյանը Ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով առհասարակ ավարտել է ելույթները ազգային թիմում։
Բուն խաղի մասին առհասարակ ասելու շատ բան չկա, եթե հաշվի առնենք, որ հավաքականը ամբողջ 90 րոպեի ընթացքում ընդամենը երկու անգամ անհանգստացրեց դանիացիներին, մի դեպքում Արազ Օզբիլիսը նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, մյուս դեպքում Մարկոս Պիզելին մեն-մենակ մնալով դարպասապահի դեմ խճճվեց ու հապաղեց, կորցնելով ըստ էության միակ շանսը հաշիվը հավասարեցնելու։ Այս խաղի միակ հուսադրող պահը թերևս մեր թիմի դարասապահ Արսեն Բեգլարյանի հուսալի խաղն էր։ Եթե չլիներ մեր դարպասապահը, ապա Հայաստանի հավաքականը առանց որևէ ավելորդության պարտվելու էր Դանիային ոչ ֆուտբոլային հաշվով։ Բեգլարյանը հուսալի էր խաղում ոչ միայն խաղային դրվագներում, այլև հանդիպման վերջնամասում նույնիսկ 11 մետրանոց հարված ետ մղեց, որը ի դեպ կատարում էր Լոնդոնի Տոտենհեմի առաջատար Քրիստիան Էրիկսենը։ Դա էլ բավարար չէր, Բեգլարյանը ետ մղեց նաև երկրորդ հարվածը, այսպիսով հույս պարգևելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո Հայաստանը հուսալի դարպասապահ ունի իր շարքերում։ Դե իսկ թիմային խաղի մասին առհասարակ չարժե հիշատակել։
 
Մեր թիմի ամեն երրորդ փոխանցում բաժին էր հասնում մրցակցին, կենտրոնում առհասարկ չկար պայքար, հավաքական հրավիրված բարձրահասակ հարձակվող Դավիթ Արշակյանը, ով հանդես է գալիս ԱՄՆ առաջնությունում առհասարակ կտրված էր խաղընկերներից։ Փոքր ինչ ակտիվություն ցուցաբերող Արազ Օզբիլիսը նորից վնսավածք ստացավ և ստիպված թողեց խաղադաշտը։ Ցավոք տաղանդավոր այդ ֆուտբոլիստին ոչ մի կերպ չի հաջողվում խուսանավել վնասվածքներից,թեպետ ժամանակին նրանով հետաքրքվում էին այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Միլանի «Ինտերը»։ Մեր թիմի կազմում ակնհայտորեն բացակայում էր մարզչական ձեռագիրը։ Տպավորություն էր, որ թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը թիմին հրահանգել էր պաշտպանվել ինչ գնով էլ լինի։ Մեր թիմը բացարձակ չէր մտածում հարձակվելու մասին,իսկ եթե հաշվի առնենք հորդառատ անձրևն ու հաշիվը,ապա մեկ արդյունավետ գրոհը կարող էր բավականցնել հանդիպումը փրկելու համար։ Մինչդեռ ընտրական մրցաշրջանից առաջ ՀՖՖ-ն թիմի առջև խնդիր էր դրել այս անգամ հաղթահարել որակավորման փուլն ու հանդես գալ Ռուսաստանում կայանալիք
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այսպիսի խաղով իհարկե դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Դեռ լավ կլինի, որ մեր հավաքականը վերջին հորզիոնականը չզբաղեցնի առհասարակ ենթախմբում։ Ինչևէ, մեր մարզչական ղեկավարությունը պարտավոր է փոփոխություններ իրականացնել թիմում նախևառաջ բարոյահոգեբանական առումով։ Եղել են դեպքեր, երբ մեր թիմը պարտվել է էլ ավելի խոշոր հաշվով, սակայն այսպիսի անատամ խաղ Հայաստանի ազգային հավաքականը վաղուց չէր ցուցադրել։ Նրանք դաշտ դուրս գալուց առաջ, պետք է հիշեն, որ իրենց ելույթին սպասում է ամբողջ երկիրը, նրանց հետ արտագնա հանդիպումների են մեկնում բազմաթիվ ֆուտբոլասերներ և նրանք ուղակի իրավունք չունեն խաղադաշտ մտնելու ուղակի այս ու այն կողմ աննպատակ վազվզելու համար։ Իհարկե, կան բազմաթիվ պատճառաբանություններ, թե հավաքականի տղաներից շատերը իրենց թիմերում մշտական խաղային պրակտիկա չունեն, սակայն այդ դեպքում հարց է առաջանում։ Մեր թիմը, առանց այն էլ ֆուտբոլիստների այդպիսի լայն հնարավորություն չունի, ինչու եղած ֆուտբոլիստներն էլ հավաքական չեն հրավիրվում։ Նրանք, ովքեր իսկապես կարող են օգուտ տալ թիմին։ Սրանք հարցեր են, որին ՀՖՖ-ն անպայման պետք է անպայման լուծումներ ու պատասխաններ տա։ Ի վերջո չի կարելի մնալ մեկ Մխիթարյանի հույսին։ Նա չի կարող պատռվել ամբողջ թիմի փոխարեն և գոլ խփել ամբողջ թիմի փոխարեն։ Ֆուտբոլը թիմային խաղ է և առանց խաղակցվածության, արդյունքի հասնել հնարավոր չէ։ Հուսանք հետագայում այս հարցերը կշտկվեն։ Մեկ բան ակնհայտ է,հավաքականում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այլապես վերջին հորիզոնականը մեր ենթախմբում գրկաբաց սպասում է մեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել