
Հայտնիների հին լուսանկարներին նայելիս հավատդ չի գալիս, որ նրանցից շատերն արդեն մահացել են, իսկ նրանք, ովքեր դեռ մեզ հետ են՝ շատ են փոխվել: Ծերությունը վրա է հասնում և մեր սիրելի դերասանները, երաժիշտներն և այլ հայտնի անձինք կնճիռներ են ձեռք բերում, ճերմակում են նրանց մազերը:
Ձեզ են ներկայացնում մի ձոտոշարք, որտեղ ներկայացված է, թե ինչպես են փոխվել հայտնիները տարիների ընթացքում:
1. Օզզի Օսբորն
Ծանր մետալի «կնքահայր», Black Sabbath խմբի մենակատարը շուտով կդառնա 68 տարեկան: Տարիները իրենց հետքն իհարկե թողնել են Օզզիի վրա, չնայած որ ինքն ասում է, թե իրեն շատ լավ է զգում:

2. Ռիչարդ Գիր
Անցած դարի 90-ական թվականների կանանց երազանքների տղամարդն արդեն նույնը չէ: Ռիչարդ Գիրը իսկական ասպետից վերածվել է ալեհեր տղամարդու:

3. Մել Գիբսոն
Անխելք Մաքս, Ուիլյամ Ուոլես, Մարտին Ռիգս՝ բոլոր այս կերպարները մարմնավորել է Մել Գիբսոնը: Այժմ նա 60 տարեկան է, սակայն չնայած դրան՝ դեռ շարունակվում է նկարահանվել, բայց ոչ հաճախ:

4. Պամելա Անդերսեն
Այս կնոջ լուսանկարը փակցված էր ամեն երրորդ դեռահասի սենյակի պատին՝ 90-ականներին: Պամելայի արտահայտիչ գեղեցկությունը մնացել է անցյալում:

5. Միկի Ռուրկ
Պլաստիկ վիրաբուժություններին հաճախ դիմելը երբեք էլ լավ արդյունքի չի հասցրել: Ուղղակի նայեք Միկի Ռուրկին: Մեկնաբանություններն անտեղի են:

6. Մադոննա
Երաժշտական պատմության մեջ լավագույն կատարողներից մեկը դեռ շարունակում է հետևել իրեն: Սակայն փոփոխությունները չնկատելն ուղղակի անհնար է:

7. Ալեն Դելոն
Դերասանը, ում անունը թնդում էր ողջ աշխարհում, արդեն վաղուց թոշակառու է: 60-ականների «մաչոյին» դժվար է ճանաչել այսօր, ծերությունն իր սև գործն արել է:

8. Բրենդան Ֆրեյզեր
«Մումիա» և «Ջորջը Ջունգլիից» ֆիլմրում իր դերերը հրաշալի խաղացած դերասանը վաղուց նույնը չէ: Ուղղակի նայեք Բրենդանի ծերացած դեմքին, տխուր է, այնպես չէ՞:

9. Էկսլ Ռոուզ
Նրան պաշտում էին “Guns ‘n Roses” ռոք խմբի բոլոր երկրպագուհիները և ոչ միայն: Հրաշալի վոկալը, պայծառ արտաքինը Էկսլի անունը հավետ թողել են ռոք երաժշտության պատմության մեջ: Սակայն նրա երիտասարդությունը հավերժ չէր կարող պահպանվել:

10. Ջիմ Քերի
Հիոշու՞մ եք «Էյս Վենտուրա» և «Ամենակարող Բրյուսը» ֆիլմերը: Հիշու՞մ եք այն երիտասարդ Ջիմին, ով ստիպում էր մեզ ծիծաղել մինչև վերջին շունչը: Ջիմը ճերմակել է, մորուք աճեցրել և անճանաչելի դարձել:




